среда, 24 апреля 2013 г.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915

Բարի երեկո, չնայած բարի չէ, քանի որ այսօր ապրիլի 24 է:
Ես գիտեմ բոլորդ գիտեք ինչ է եղել 1915թ ապրիլի 24-ին , բայց կուզեի ևս մեկ անգամ շոշափել այս թեման :
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915  
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին ևսպանվեցին։Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են ՍիամանթոնԳրիգոր ԶոհրապըՌուբեն ՍևակըԴանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետիհովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայբնակչությունը։Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000:

Այս տոսահոլովակները նվիրված է 1500000 զոհերին, դիտեք խնդրում եմ և համոզված եմ նաև կհուզվեք http://www.hottv.am/people/12178  
http://blognews.am/arm/news/51203/
http://www.youtube.com/watch?v=7yiTBojk1bI

среда, 17 апреля 2013 г.

Իմ մասին:Դ:Դ

Բարև ձեզ , ես Ավետիսյան Էլիզան եմ ,
Հիմա սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում : Մեկ տարի է ինչ սովորում եմ այս դպրոցում և շատ գոհ եմ: Ես սկզբում սովորել եմ Սոս Հովսեփյանի անվան համար 115 ՏԵՐ ԹՈԴԻԿԻ դպրոցում: ՏԵՐ ԹՈԴԻԿԻ, որովհետև այնտեղ իմ  1-4 դասարանների դասղեկը՝ Սաթենիկ Մուրադյանը երեխաներին  ծեծում էր, իսկ 5-6դասարանների դասղեկը`Թերեզա Մովսիսյանը շատ լավն էր, բայց ինձ հետ խնդիրներ առաջացան 6-7 դասարանների դասղեկի ՝ Աստղիկ Գալստյանի հատ: ԵՎ ես չէի հասկանում պատճառը: Այդ պատճառով ես դպրոցս փոխեցի, 6 ամիս գնացի Բլեյանի անվ. դպրոցը: Ապա վերադարձա 115: Դպրոցի նախկին տնօրենը ՝ Աիդա Մնացականյանը , մայրիկիս հրավիրեց ՝այսպես ասած տետատետ խոսակցության:Այսպես ասած , որովհետև դպրոցի բոլոր ուսուցիչները ՝ դպրոցի ոհմակը հարձակվել էին մայրիկիս վրա: Գալստյանը ամեն ինչ արեց որ կոտրի ինձ: ԵՎ երևի ստացվեց նրա մոտ, որովհետև ես համարյա չէի խոսում:Բայց նրանք չգիտեին  երևի, որ չի կարելի երեխաներին ճնշել , որ երեխայի մոտ ստրեսից կարող են առաջանալ հոգեբանական տարբեր հիվանդություններ և խնդիրներ: Բայց երբ սկսեցի հաճախել գեղագիտության քոլեջ, հանդիպեցի ինձ նման պատանիների և երիտասարդների, և սկսեցի շփվել: Դ:Դ:Դ

http://armparents.com/ այս հասցեյում ես մի հրաշալի և ճիշտ բլօգ գտա : Բլօգի անւնը 

Սիրե՛ք ձեր բալիկներին  է և ճիշտ է սա ուսուցիչներին չի վերաբերում , բայց ծնողներին է վերաբերում, և տեսահոլովակը նւյնպես դիտեք::\ ՍԻՐԵՔ ՄԵԶ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ
Սիրում եմ ձեզ շատ մամ , տատ ջան :*:*:*